Մինչև այս պահը չենք արձանագրել, որ ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը մինչև այս պահը չի արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո շահարկվել է հարցը, թե քննարկվել է նաև անկլավների հարցը:

«Այդ հարցը ծագեց այն ժամանակ, երբ հաղորդագրության մեջ ասվում էր «Ադրբեջանի և Ադրբեջանի միջև հաղորդակցություն ու Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն»: Եվ հարց էր ծագում, թե այս ինչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է: ԱԽ քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, նաև կարող է դե յուրե ստեղծվել հաղորդակցություն ավտոմոբիլային հաղորդակցության համար: Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ մենք ունենք Հայաստանի տարածքով Մեղրիից դեպի Հայաստանի բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է անկլավներին՝ վարչապետը վստահեցրեց, որ այդպիսի հարց, որպես այդպիսին, չի քննարկվել Բրյուսելում: Սակայն նա ընդգծեց, որ Ադրբեջանն այդ հարցը ակնարկով կամ ուղիղ ձևով ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է:

«Եվ մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Եվ ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում, առավել ևս Արցախի ժողովրդի թիկունքում որևէ բան անել: Եթե իշխանությունը կունենա կոնկրետ առաջարկ՝ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Նա առանց այն էլ դրամատիկ վիճակը քաղաքական նպատակներով կրկնակի, եռակի, հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չհամարեց:

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար