Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում նշեց, որ նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել:

Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը: Նրա խոսքով՝ սա է իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթանակի հասնելու բանաձևը:

Հայերեն Русский

Թրամփի հայտարարությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին լայն արձագանքի է արժանացել

ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Silicon Mountains 2025․ ՏՏ ոլորտի առաջատարները կհամախմբվեն մեկ հարթակում՝ նույն գաղափարի շուրջ

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Երևանի Սարալանջի թեք հատվածները կանաչ տարածքների են վերածվել

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ