Բիշքեկը պատրաստ է մայիսի 26-ին կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկող մեծ միջոցառման՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ծրագրված է շուրջ 10 փաստաթղթի ստորագրում տարբեր ոլորտներում համագործակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության պետ Դանիյար Տուրուսբեկովը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում հայտնեց, որ Եվրասիական տնտեսական առաջին համաժողովը լիակատար պատրաստության վիճակում է:

«Այս պահին մենք Եվրասիական տնտեսական համաժողովի գլխավոր փորձն ենք անցկացնում կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ղրղզստանի վարչապետի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևի գլխավորությամբ», - հաղորդեց Դանիյար Տուրուսբեկովը:

Եվրասիական կառույցի պաշտոնյան նաև խոստովանեց, որ այդպիսի մասշտաբային միջոցառման կազմակերպումն, իհարկե, հեշտ գործ չէ, բայց Ղրղզստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության եւ նախագահի աշխատակազմի, առավելագույն ջանքեր է գործադրել մայրաքաղաք Բիշքեկը պատրաստության վիճակի բերելու, հյուրերին տեղավորելու եւ կազմակերպչական այլ հարցեր լուծելու համար:

«Այնպես որ, ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ Բիշքեկը պատրաստ է Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացմանը», - շեշտեց Տուրուսբեկովը:

Համաժողովի ընթացքում տեղի է ունենալու 6 պանելային քննարկում, 21 թեմատիկ նիստ: Ֆորումին մասնակցելու համար գրանցվել է մոտ 2500 հոգի՝ գործարար շրջանակներ, գիտական հանրության ներկայացուցիչներ, փորձագետներ աշխարհի 15 պետություններից: Նրանք հիմնականում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, բայց կան մասնակիցներ նաև Հարավային Ամերիկայի եւ Հարավարևելյան Ասիայի երկրներից:

ԵՏՀ կազմակերպչական ապահովման վարչության ղեկավարը նշեց, որ արդեն այսօր՝ մայիսի 24-ին, Բիշքեկ կժամանի համաժողովի մասնակիցների առաջին խումբը:

Դանիյար Տուրուսբեկովը նաև հաղորդեց, որ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ծրագրվում է ստորագրել շուրջ 10 փաստաթուղթ տարբեր ոլորտներում ԵԱՏՄ համագործակցության մասին:

«Պետք է նշել, որ այդ փաստաթղթերը ոչ կոմերցիոն բնույթի են: Դրանց թվում նախատեսվում է ստորագրել, օրինակ, Հուշագիր զբոսաշրջության զարգացման ոլորտում համագործակցության մասին: Ծրագրվում է առանձին համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ երկրների բուհերի ռեկտորների հանդիպման արդյունքներով: Այն նվիրված է լինելու միջբուհային կոնսորցիում ստեղծելուն», - ասաց բանախոսը:

Բիշքեկյան ֆորումի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվելու նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային միության՝ Եվրասիայի ժողովուրդների վեհաժողովի միջև 2023-2025 թթ. համար: Եվրասիայի ժողովուրդների վեհաժողովի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրելու նաև Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատը: ԵԱՏՄ գործարար խորհուրդը համագործակցության համաձայնագիր կստորագրի Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի եւ ճարտարապետության պետական համալսարանին կից «Տեխնոպարկ» գիտատեխնիկական կենտրոնի հետ:

Եվրասիական տնտեսական ֆորումը առաջին համաժողովն է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նման ձևաչափով: Այն փոխակերպվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովից, որն անցկացվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ամենամյա ռեժիմով: Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների որոշմամբ 2019 թվականին հիմնադրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Նոր ֆորումը պետք է տեղի ունենար դեռևս 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն երկու տարի շարունակ հետաձգվել է:

Հայերեն English Français Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով