Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մուտքերը և երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ընթացքում, երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք:

Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել:

ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:

Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:

Հայերեն

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը