Մայիսի 21-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մայիս, 2022

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:00-ից

Մատենադարանում՝

Թանգարանային գիշեր՝ «Հուշարձանները և մարդիկ» խորագրով: Մատենադարանն այս տարի կաշխատի առավոտյան ժամը 10։00-24։00-ը: Այցելուների համար նախատեսել է հետաքրքիր միջոցառումների շարք. 1) Մարկ Գրիգորյանը էքսկուրսիա կանցկացնի Մատենադարանի տարածքով և կներկայացնի Մատենադարանի թանգարանային մասնաշենքի պատմությունը։ 2) Տեղի կունենա գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեյքերի ցուցահանդեսի բացումը։ Բեյքերը օրեր շարունակ լուսանկարել է Մատենադարանի տարբեր բաժինների աշխատակիցներին և փորձել յուրաքանչյուր աշխատակցի ներկայացնել իր աշխատանքային միջավայրում։ 3) Կկազմակերպվի շրջայց Մատենադարանի շենքի երկու կողմերում՝ կամարների ներքո ցուցադրված կոթողների հատվածում։ 4) Թանգարանային շենքում սահիկաշարով մեծ էկրանին կցուցադրվեն Մատենադարանի շենքի գողտրիկ անկյունները ներկայացնող լուսանկարներ։

V

11:00-ին

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

կկայանա Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Երևան Թեք Ֆորում 2022» միջոցառման պաշտոնական բացումը: Բացմանը կմասնակցի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Լրագրողների մուտքը՝ տեղում գրանցումով: Ֆորումի շրջանակում կանցկացվեն նաև պանելային քննարկումներ: «Ստարտափ էկոհամակարգի ապագան և ներդրումների ներգրավումը տուրբուլենտության պայմաններում» պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Լրագրողների մուտքը՝ տեղում գրանցումով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

18:00-ին

«Էրեբունի» արգելոց-թանգարանում

կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։ ՀՀ ԿԳՄՍՆ

18:00-ին

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։ Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Քոչարյանը ներկա կլինի նաև Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ընդդեմ պատերազմի, բռնության, ցեղասպանության» միջոցառմանը (19:00) և Ռուսական արվեստի թանգարանում՝ «Զրույցներ ինքնաեռի շուրջ, ռուսական թեյախմության երեկոյին» (20:00):

19:00-ից

Հանրապետության Հրապարակի շատրվանների հարևանությամբ

կկայանա «Արի թռցնենք օդապարուկ» ուրախ միջոցառումը https://fb.me/e/1H3K0O7Rz՝ կազմակերպվող «Մանկական կրթություն թանգարաններում» ծրագրի շրջանակներում:

19:30-ին

Հայաստանի պատմության թանգարանում

«Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակում տեղի կունենա «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ, ինչպես նաև այլ նմուշներ: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի ռազմահայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՀՀ ոստիկանության զորքերի երգչախմբի (գեղ.ղեկավար՝ ավագ-լեյտենանտ Գևորգ Գևորգյան) կատարմամբ՝ ժամը 20:00:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ