Մշակույթ

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

1 րոպեի ընթերցում

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսը՝ նվիրված արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը բացվել է մայիսի 13-ին և կշարունակվի մինչև մայիսի 28-ը:

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է Երևանում՝ 1984 թվականին։ Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի Գեղանկարի բաժնում, այնուհետ ավարտել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարի բաժինը։ Արվեստագիտության թեկնածու է: Դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2007թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է:

Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների՝ Նյու Յորք, Փարիզ, Վենետիկ, Բեյրութ, Ստամբուլ, Կիև, Սինգապուր, Աստանա, Բոստոն, Թիֆլիս, Մոսկվա, Քուվեյթ, Պեկին...:

Արթուր Հովհաննիսյանը 2006թ. ստացել է ՀՀ նախագահի Երիտասարդական մրցանակ: Նա մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, արժանացել տարբեր պարգևների, համագործակցել է աշխարհի տարբեր ցուցասրահների հետ, համատեղ նախագիծ ունի աշխարհահռչակ կինոռեժիսոր Թոմ Թիքվերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում