Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում մայիսի 7-ին տեղի ունեցավ հիմնանորոգված լսարանի պաշտոնական բացման արարողություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լսարանը կրում է քոլեջի նախկին շրջանավարտ, անվանի ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր, ՀՀ առաջին կամերային նվագախմբի հիմնադիրներ և մենակատար, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանի անունը:

Լսարանի բացման պատիվը տրվեց անվանի ջութակահարին ու քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանին: Լսարանի հիմնանորոգման առաջարկը տնօրենինն էր: «Որպես քոլեջի տնօրեն, նպատակ ունեի հիմնանորոգել ու ըստ արժանվույն գնահատել այս քոլեջի շրջանավարտ, անվանի երաժիշտ Հմայակ Դուրգարյանին: Հիմնանորոգումը սկսել էինք 2020 թվականին, բայց համավարակի պատճառով լսարանը բացել հնարավոր եղավ միայն հիմա»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանը:

«Ինչ հիմա տեսնում եմ՝ իմ համար հրաշք է: Նման դիմավորում ու նման հիմնանորոգված լսարան չէի սպասում: Ուրախությունս կրկնակի է, քանի որ սա իմ հայրենի քաղաքում ու այն երաժշտական ուսումնարանում է, որտեղ սովորել եմ: Երբեք չեմ մոռանա, թե իմ ուսումնառության տարիներին ինչ դժվար էր այս երաժշտական քոլեջում ընդունվելը՝ թեժ պայքար է: Սա իմ համար մեծ պատիվ է»,-ուրախությամբ նշեց Հմայակ Դուրգարյանը:

Ավելի ուշ Գյումրու Հայորդաց տան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Հմայակ Դուրգարյանի 80 ամյակին նվիրված:

Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942 թվականինԼենինական(այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Սովորել է Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և Լենինականի երաժշտական ուսումնարանում։ 1967 թվականին ավարտել էԵրևանի պետական կոնսերվատորիան։ 1962-1969 թվականներին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-1984 թվականներին՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար,1972-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, 1990 թվականին՝ Աստուրիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր։

Հայերեն

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին