4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
05 մայիս, 2022
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ նախագահական |
|
|
|
18:30-ին |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում |
տեղի կունենա Ռիչարդ Թալերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը: Ներկա կլինի ՀՀ նախագահը: Գիրքը խմբագրել է Նախագահը: |
V |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
13:00-ին |
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում |
տեղի կունենա ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնիվարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի ասուլիսը: Թեմա. ախտածին մանրէներով վարակվելու կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը ձեռքերը մաքուր պահելն է. մայիսի 5-ը Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է: |
V |
|
18:00-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահում /Արամի 1/ |
կկայանա «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսի բացումը: Առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում են համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները: Ցուցահանդեսում ընդգրկված են անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի և այլոց 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական անզուգական ստեղծագործություններ։ Ցուցահանդեսի մեկնարկի հետ նաև կվերաբացվեն անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ արդիականացված էքսպոզիցիայով, ինչպես նաև թանգարանի վերանորոգված խանութն ու նախասրահը։ ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
13:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝«Ոչ կանոնադրային հարաբերությունները՝ զինված ուժերում. ու՞ր մնացին ԶՈՒ բարեփոխումները»թեմայով: Բանախոսներ՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց: |
|
|
15:00-ին |
միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա քաղաքագետ, «Ժողովրդավարականայլընտրանք» կուսակցությանառաջնորդ Սուրեն Սուրենյանցիմամուլիասուլիսը: Խոսվելուէ Հայաստանումտիրող իրավիճակիև ստեղծված ներքաղաքական ճգնաժամիցդուրսգալու ուղիներիմասին։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
17:30-ին |
Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (Իսահակյան 28) |
կկայանա ասուլիս՝ նվիրված «Չուչել» ներկայացման պրեմիերային։ Ասուլիսից անմիջապես հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան դիտելու ներկայացումը։ Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ մայիսի 5-ին Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանաՎլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակիհիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։ Ներկայացման գաղափարի համահեղինակն է «Գլոբալ թու լոքալ»-ի հիմնադիր և ղեկավար Իրինա Ալեվերտը։ Բեմականացման հեղինակներ՝ Գրիգոր Խաչատրյան, Էմմա Մանուկյան։ Ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան։ |
V |