Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցությանգերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

«Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմության ներկայացուցիչները Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրել և գիշերել մայիսի 1-ի հանրահավաքից հետո: Նրանք հայտարարել են անհնազանդության ակցիաների մասին և մայիսի 2-ի առավոտից փակել տարբեր փողոցներ: Ոստիկանությունը ժամը 12:00-ի դրությամբ հայտարարել է, որ Երևանում բոլոր փողոցները բաց են և երթևեկելի:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է