Փաստ մեկնաբանությամբ

Ճիշտ աշխատանքի դեպքում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարող են նաև աշխատել մեր օգտին. փորձագետ

4 րոպեի ընթերցում

Ճիշտ աշխատանքի դեպքում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարող են նաև աշխատել մեր օգտին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ակնհայտ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը գնում է առանձին ձևաչափերով, չհասկացվածության, հստակեցումների մասին խոսելու որևէ հիմք չկա:

«Հակառակը՝ տեսում ենք, որ նաև ձևակերպումներն են փոխվում այն մարդկանց կարգավիճակների վերաբերյալ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մեծ հաշվով եթե դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ապա այն սկսել է չաշխատել շատ ավելի վաղ: Իմ գնահատմամբ, դա նվազագույնը 2013-2014 թվականներից էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսեց փաստացի չիրականացնել իր առանցքային գործառույթներից մեկը՝ ռեգիոնալ կայունության կառավարումը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված քննարկմանն ասաց Հակոբ Բադալյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ինտենսիվորեն մեծացնում էր ռազմական բաղադրիչը ու այդ ճանապարհին ոչ միայն չէր հանդիպում արգելքների, այլև հասցեական քննադատություն չէր հնչում:

«Մենք հիմա առերեսվում ենք դրան: Այսօր կարևոր է, որ համանախագահ երկրներն առայժմ ձևաչափի չգոյության հարց չեն դնում՝ կարծելով, որ կա համատեղ աշխատանքի վերադառնալու հնարավորություն: Թեպետ, դեռ երաշխավորված չէ, որ դա մեզ համար կլինի նպաստավոր օրակարգով: Դա կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ ժամանակը, թե մեր դիմադրողականությունը բարձրացնելու, պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար»,-ասաց Հակոբ Բադալյանը:

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ Արևմուտք-Ռուսաստան հակասությունների գործընթացները մեզնից անկախ լինելու են: Հայաստանը չի որոշում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը կաշխատեն, թե՝ ոչ:

«Հետևաբար մեր քաղաքականությունը պետք է կառուցենք՝ ելնելով եղած իրավիճակից: Մենք դեռ երկար ժամանակ չենք տեսնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախկինի պես համատեղ աշխատանքը: Այն իրավիճակը, որ կար փետրվարի 24-ից առաջ, երբ ականատես էինք լինում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածության, խնդիրների, այսպես մասշտաբային չէր, ինչը տեսնում ենք փետրվարի 24-ից հետո: Հետևաբար` բավական բարդ իրավիճակ է, սակայն ես կարծում եմ, որ Արևմուտք-Ռուսաստան այս հակասությունները կարող են աշխատել և՛ մեր դեմ, և՛ մեր օգտին: Կախված նրանից, թե մենք ինչպես ենք կառուցում մեր քաղաքականությունը և ինչ ենք ուզում»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հակասությունները խոսում են այն մասին, որ նրանք փորձելու են հանդես գալ տարբեր առաջարկներով: Դրանք կարող են համընկնել, կարող են նաև չհամընկնել:

«Ճիշտ քաղաքականության դեպքում դա կարող է տալ հենց այն մանևրելու դաշտը, որը կտա մեզ ժամանակ, սակայն դե պետք է օգտագործենք մեր խնդիրները լուծելու համար: Եթե ճիշտ վարվենք, ապա հակասությունը, հիբրիդային աշխատանքը կարող է ժամանակային առումով լինել մեր օգտին խնդիրները, մարտահրավերները հաղթահարելու, ուշքի գալու, ամուր դիրքերից բանակցելու համար»,-հավելեց Տարոն Հովհաննիսյանը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում