Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին:

«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ:

«Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա