Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անասնաբուժության ոլորտում զգալի բարեփոխումներ են սպասվում: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդիրները շատ են՝ կապված մասնագետների պակասի, պատշաճ վերահսկողության և այլ հարցերի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մասնագետների պակաս կա բոլոր օղակներում՝ սպանդանոցներ, լաբորատորիաներ, տեսչական ոլորտ:

«Բոլոր ուղղություններով էլ անելիք ունենք, կարևորվում են կրթական ծրագրերը, վերապատրաստումները: Քայլ առ քայլ պետք է կարողանանք բարելավել իրավիճակը, սակայն անասնաբույժները նաև պետք է արժանապատիվ վարձատրվեն, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան հասարակության, պետական մարմինների կողմից»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ոլորտում նախատեսում են մի շարք բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է անասնաբույժների լիցենզավորման գործընթաց: Անասնաբուժության մասին օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որով կարգավորվելու է անասնաբույժների աշխատանքը: Այսօր յուրաքանչյուր կենդանի պահող կարող է օգտվել անասնաբուժական դեղատնից, վերցնել հակաբիոտիկներ և ներարկել կենդանուն՝ անկախ նրանից ճիշտ բուժում է արվում, թե ոչ: Դա մի կողմից մարդկային առողջության հետ կապված ռիսկեր է պարունակում. հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին: Մյուս կողմից էլ անասնաբույժի աշխատանքն արդեն պահանջված չի լինում:

«Լիցենզավորման մոտեցումը կյանքի կոչելով՝ կարգավորում ենք մի քանի հարց: Նախ միայն լիցենզավորված անասնաբույժները իրավունք կունենան անասնաբուժության դեղատնից դեղեր ձեռք բերել: Այսինքն՝ արդեն անասուններ պահողները ոչ թե ինքնագործունեությամբ կզբաղվեն, այլ ստիպված կլինեն աշխատել, համագործակցել անասնաբույժների հետ: Մյուս կողմից էլ արդեն անասնաբույժների մասնագիտությունը պահանջված կլինի»,-ասաց Տիգրան Գաբրիելյանը:

Դրանից բացի, լիցենզավորման գործընթացը ենթադրելու է չափորոշիչներ, պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն անասնաբույժները: Վերջիններս պետք է պարբերաբար դասընթացների, վերապատրաստումների մասնակցեն, որպեսզի կարողանան պահել ունեցած լիցենզավորումը:

Լիցենցավորումից զատ, նախատեսվում է մեկ բարեփոխում ևս: Մասնավորապես, ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալում ու հաշվառում: Կարևորելով այս գործիքակազմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սա լուրջ միջոց կլինի վերահսկողության համար: Վերահսկողության բարձր մակարդակը կարևոր է նաև արտահանման գործընթացի համար:

«Ամբողջ աշխարհում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային: Երբ ԵՄ իմ կոլեգաների հետ խոսում էի՝ ասելով, որ ցանկանում ենք միս, մսամթերք արտահանել եվրոպական շուկա, ինձ հետևյալ հարցն էին տալիս՝ արդյոք ունեք կենդանիների համարակալում և հաշվառում: Քանի դեռ դա չունեք, ԵՄ շուկա մտնելու մասին մոռանում եք»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մասնագետները վստահեցնում են, որ անասնաբուժության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունն են թողնելու նաև արտահանման գործընթացի վրա:

Հայերեն

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային