Քաղաքականություն

Մևլութ Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի. Ուրուգվայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Մևլութ Չավուշօղլուի պահվածքը  պետք է խիստ քննադատվի. Ուրուգվայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի նախագահի խոսքերը մեջբերել է «DW»-ն:

«Շատ ցավալի է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում մի խումբ հայերի ցույց տվեց թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է խիստ քննադատվի: Հայ համայնքը նեղացած է, եւ դա ճիշտ է: Առեւտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, որ Ուրուգվայը համաձայն է մյուս կողմի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ»,- ասել է Լուիս Ալբերտո Լակալե Պոուն:

ՈւրուգվայայցելածԹուրքիայիԱԳնախարարՉավուշօղլուիդեմթուրքականդիվանագիտականներկայացուցչությանդիմացբողոքիակցիաէրկազմակերպվել՝Հայոցցեղասպանությանճանաչմանպահանջով։Ցուցարարները,տեսնելովդիվանագիտականներկայացուցչությունիցդուրսեկողԱԳնախարարին,սկսելէինվանկարկել. «Մարդասպան»:Իպատասխանվանկարկումների,Չավուշօղլունլայնժպտացելէրևմատներովցույցտվելաջակողմյանազգայնական«գորշգայլերի»հայտնինշանը,որըխորհրդանշումէթուրքականազգայնականությունը:ՈւրուգվայումԹուրքիայիդեսպանՀուսեյնՄուֆթուօղլունկանչվելէայդերկրիԱԳՆ:Ակնկալվումէ,որթուրքդեսպաննարտգործնախարարությունէներկայանալուապրիլի25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում