Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։

Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։

Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Կաֆե Դյու Բրազիլ» ընկերությունում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ

Ամփոփվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը շրջայց են կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/07/26

Ասիական ինդեքսներ - 31/07/26

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբեռհարձակումների մասին

Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝՝ կրթության, գիտության և նորարարության ոլորտում

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Բավարիայի վարչապետը խոստացել է աջակցել Մոլդովայի եվրոպական ուղուն. Moldpres

Տեխնոլոգիական հսկաների ներդրումներն արհեստական ​​բանականության բնագավառում գերազանցել են 1 տրլն դոլարը