Քաղաքականություն

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Հատուկհանձնարարություններովդեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ թուրքական կողմն էլ նույն կերպ կվարվի:

«Գնում է մի գործընթաց, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի դա, թե ոչ կախված է Թուրքիայի անկեղծությունից»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչելու ու դատապարտելու են:

«Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու օր է: Ցեղասպանության կանխարգելման միակ միջոցը ուժեղ և արդյունավետ պետություն ունենալն է»,-ընդգծեց դեսպանը:

Մարուքյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է, որպեսզի երկու երկրների հասարակությունները խոսեն իրար հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում