Աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնհայտ է, որ աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, և դրան շատ բնականորեն հետևում է դատապարտումը, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ խոսելով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի առաջխաղացման մասին:

«Միջազգային լայն հանրությունը շատ լավ տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին, և չկա վտանգ, որ այն կարող է մոռացվել», - մեկնաբանեց գերմանացի պատգամավորը:

Ըստ Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ներկայացուցչի մեկնաբանության՝ միայն մի քանի առանցքային երկիր կա, որ դեռ չի ընդունել այդ փաստը, և Թուրքիան ամենաակնհայտ բացառությունն է նրանց թվում:

Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր մեղքը, դա մեծ բիծ կլինի այդ երկրի միջազգային հեղինակության վրա: Բերգի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն շատ դժվար է ստիպել որևէ պետության ճանաչել որևէ բան, որն ինքը չի ընդունում:

«Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ կարելի է անել ավելին այդ առումով: Թուրքիայի ներկայիս կառավարությունը գոյատևում է թուրքական ազգայնականությանը սիրաշահելով, ուստի քիչ հավանական է, որ Էրդողանի վարչակազմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - կարծում է Լարս Պատրիկ Բերգը:

Եվրախորհրդարանի պատգամավորը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սկսված դիվանագիտական երկխոսության գործընթացը՝ ասելով, որ այն, իհարկե, չի կարող անմիջապես լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ցեղասպանության ճանաչման հարցը, բայց Երևան-Անկարա քննարկումները կարող են հանգեցնել փոխըմբռնման ձևավորման:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թեև Հայոց ցեղասպանության թեման շոշափելիս՝ տարբեր հայտնի գրոծիչներ հաճախ ասում են՝ «Այլևս երբեք», այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ աշխարհը այդպես էլ բավարար դասեր չի քաղում, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտումներ են ցույց տալիս, Լարս Պատրիկ Բերգը պատասխանեց. «Դեռ երկար ճանապարհ է պետք անցնել՝ դրան հասնելու համար, բայց իրավունքի գերակայությունը հարգելու և ՄԱԿ-ի Կանոնադրությանը հավատարիմ լինելու դեպքում հնարավոր է ստեղծել ապագա առանց ցեղասպանական հանցագործությունների»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան