Արցախյան պատերազմի հետևանքներին հակազդելու ուղղությամբ հատկացված միջոցները 2021-ին կազմել են ՀՆԱ-ի 1.9 տոկոսը.փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 2021 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ` Արմեն Հայրապետյանը:

Ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նա նշեց, որ հարկաբյուջետային, դրամավարկային տնտեսական քաղաքականությունների համադրության արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ն կազմել է 5.7 տոկոս՝ տարեսկզբի կանխատեսվող 3.2 տոկոսի դիմաց:

«Հարկային եկամուտների մակարդակի բարելավման արդյունքում գերակատարվել է հարկային եկամուտների և տուրքերի պլանը ՝147 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.5 տոկոսով, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.3 տոկոսային կետով, և 2021 թվականին արձանագրել ենք պատմական ամենաբարձր 22.7 տոկոս հարկեր-ՀՆԱ մակարդակ»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ 2021 թվականին պլանավորված պակասուրդի ֆինանսավորման համար իրականացվել են քայլեր՝ լավ պայմաններով պարտք ներգրավելու համար: «Կառավարությունը 2021 թվականի սկզբին կարողացավ հաջողությամբ հասնել եվրոբոնդերի թողարկման և տեղաբաշխման հարցում սուվերեն թողարկումների ամենացածր եկամտաբերությունը արձանագրելով: Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմեց 3.875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3.6»,-հավելեց նա :

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ պարտքի բեռի նվազմանը զուգահեռ բարելավվեց նաև պարտքի կառուցվածքը, դրամային պարտքի կշիռը կանխատեսված 27.5 տոկոսի փոխարեն հասավ 28.8 տոկոս մակարդակի:

«2021 թվականին նախատեսվածից ավել է ծախսվել 153 միլիարդ դրամ: 2021 թվականի կառավարության կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան պլանի նկատմամբ կատարվելով 100 տոկոսով՝ կազմելով 216 միլիարդ դրամ»,-ասաց նա, հավելելով, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հակազդման ուղղությամբ հատկացված միջոցները կազմել են 132.9 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի 1.9 տոկոսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ առայժմ շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է