Քաղաքականություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին:

Քաղաքապետը շնորհավորեց ավագանու նոր անդամներին:

Ավագանու անդամների քվեարկության արդյունքում հերթական նիստը կգումարվի մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում