Մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մշակելու հստակ գործողություններ. ընդդիմադիր պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իշխանափոխության հասնելու հարցով իրենք չեն հապաղում, պարզապես իրենց պետք է ժամանակ հստակ գործողությունները մշակելու և հանրությանը ներկայացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկ Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ասի, թե, միջազգային հանրություն ասելով, ում ի նկատի ունի, երբ հայտարարում է, որ միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը: Պատգամավորը թերահավատորեն է մոտենում այդ հայտարարությանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ինչո՞վ է վստահ, որ իշխանափոխության արդյունքում Արցախի հարցով, բանակցությունների հարցում հնարավոր է հասնել արդյունքների՝ նա ասաց. «Շատ պարզ. էմպիրիկ փորձով: Տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությունը հաջողել է իրական միջազգային հանրությանը, մասնավորապես համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումների նույն ծիրում, նույն էջում գտնվելը ապահովել: Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում»:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ընդդիմությունն ինչո՞ւ է հապաղում՝ պատգամավորն ասաց. «Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ չգծված և մանրամասն չպլանավորված գործողություններ անելու: Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու համար: Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»:

Մինչև ընդդիմությունը կհայտարարի հաջորդ գործողությունների վերաբերյալ նա հորդորեց իրենց հավատացող քաղաքացիներին ընտրել 5 մարդու, որոնք ընդդիմության հանրահավաքներին չեն մասնակցում և կարողանալ նրանց մասնակից դարձնել ընդդիմության կազմակերպած «Արցախի փրկության գործողություններին»:

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաներին շահագրգռել է՝ խոչընդոտել հունիսի 7-ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը. ՔԿ

Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel

Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել