Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն իշխանափոխության հասնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը մտադիր է հասնել իշխանափոխության, սակայն դա պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանը և Արցախը չվնասվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով քննադատությանը, թե ընդդիմությունը սիմվոլիկ քայլեր է անում, Արցախի դրոշն է տեղադրում, սակայն գործնական քայլեր չեն արվում:

«Այո, մենք ունենք նաև արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելն ուներ զուտ խորհրդանշական նշանակություն: Փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել, որովհետև դրանով մեսիջն ենք տվել ամբողջ ժողովրդին և ողջ աշխարհին: Ինչ վերաբերվում է քայլերին, մենք պետք է կազմակերպվենք ճիշտ, այնպես անենք, որ արդյունք ունենանք, և զուտ միայն հանրահավաքով չլինի, իհարկե փողոցային պայքարը պետք է ակտիվացվի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:

Նրա խոսքով՝ իրենք այնպես են անելու, որ, օղակը կամաց-կամաց սեղմելով, Հայաստանին վնաս չտալով, հասնեն փոփոխությունների: Պատգամավորը մեղադրանքներ հնչեցրեց իշխանությանը: «Պետք է ամեն ինչ անենք, որ իշխանափոխություն լինի՝ հաշվարկներ անելով: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն, ինչը նշանակում է գրագետ քայլեր»,-ասաց պատգամավորը:

Թևանյանի խոսքով՝ պատգամավորները և քաղաքական ուժերը, որոնք գլխավորում են ընդդիմադիր պրոցեսը, իրենց մանդատը, կարգավիճակը ոչ թե որպես իրավունք և հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն: «Մենք կարող ենք բոլոր էմոցիաներին տուրք տալ և ասել, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ինչ-որ բան անել, բայց մենք պատասխանատու ենք փոփոխության համար»,-նշեց նա:

Հայերեն

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով դատախազությունը դիմել է ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում