Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփանակատեր է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից, դրա տեմպերից և թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առումով ՀՀ վարչապետը կարևորեց ինստիտուցիոնալ տրամաբանությամբ առաջնորդվելը։

«Սա է պատճառը, որ մենք հակակոռուպցիոն կոմիտե ենք ստեղծում, կոռուպցիոն գործերով դատարան ենք ստեղծում, դատական համակարգում որոշակի բարեփոխումներ ենք իրականացնում, ապօրինի գույքի բռնագանձման հայցերը արդեն սկսել են մտնել դատարան։ Իհարկե, ընդդիմությունը փորձում է ընթացակարգերը Սահմանադրական դատարանում վիճարկել, բայց պետք է ինստիտուցիոնալ գնանք»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության համար ավելի կարևոր է մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի օրվա իշխանությունը չթալանի։

Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վճարվել 15 միլիարդ դրամ։

«Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերն է, դա թալանի վերադարձ չէ՞։ Դա ևս թալանածի վերադարձ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անհրաժեշտ է համարում ինստիտուտներ ստեղծել, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ։

«Այո, ես էլ գոհ չեմ, բազմիցս եմ ասել, բայց իմ դժգոհությունների, բորբոքվածությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ պետք է ինստիտուտ լինի, որ աշխատի, որովհետև վարչապետի հանձնարարականով կամ քաղաքական մեծամասնության կամքով չի դա, թող ինստիտուտ լինի ու աշխատի։ Եվ մենք 2020-2021 թվականներին շրջադարձային նշանակության բարեփոխումներ ենք իրականացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը