Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եվ վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:

Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:

«Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տևելու են 30 ամիս:

Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային և ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաև հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:

Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի և կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաև կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին:

Հայերեն English Français Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով