Ընդդիմությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար. ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

«Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից:

Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: «Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս կարգավորմամբ միայն մասնավոր հատվածի նվազագույն աշխատավարձի վրա՞ են դրականորեն ազդում, իսկ հանրային ծառայության աշխատավարձերը կապված են բազային աշխատավարձի հետ, և նախագծով բազային աշխատավարձի փոփոխություն չի՞ ենթադրվում:

«Բնականաբար սա ենթադրելու է նաև Հանրային ծառայության ոլորտում որոշակի փոփոխություն»,- պատասխանեց Վարդանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա հիշեցրեց, որ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026թ ձեռնարկել քայլեր՝ աշխատավարձը մինչև 85 հազար սահմանելու համար: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում են տնտեսական հիմնավորվածության տեսանկյունից վերլուծությունները: Նրա խոսքով՝ նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և զբաղվածության մակարդակի նվազմանը, ինչը կարող է բերել նաև գնաճի ճնշումների: Ներկայացված նախագիծն առաջարկում է 17 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի ծախսը կավելանա տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,-նշեց փոխնախարարը՝ հորդորելով անփոփոխ թողնել օրենքը:

Երկար քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան