Քաղաքականություն

ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

«Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», - ասել է Մատվիենկոն` մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Գաֆարովայի հայտարարությունները հնարավոր խաղաղ պայմանագրի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում