Սեյրան Օհանյանը միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ տեսնում է լուրջ աշխատանքների կարիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է անվտանգային համակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, միջազգային երաշխիքների ամրապնդումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

Օհանյանը նախ ընդգծեց, որ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չեն: Նա, առանց նախապայմանների, առանց համապատասխան իրադրության ճիշտ գնահատման խաղաղության գնալը անընդունելի համարեց: «Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի Հանրապետության հայաթափումը, միանշանակ այդպես չէ»,-ասաց Օհանյանը:

Պատգամավորը ընդգծում է՝ Ադրբեջանն իր հեռահար նպատակներն են իրականացնում՝ տարբեր տիպի ճնշումներով, մարտավարական քայլերով փորձելու է ռազմավարական կարևոր բարձունքները, կետերը զբաղեցնել, որպեսզի հետագայում կարողանա այդ հատվածներից ճնշումները Արցախի ժողովրդի վրա շարունակական դարձնել: Նա այդ առումով անընդունելի է համար ՀՀ իշխանությունների՝ մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները: «Գտնում եմ, որ լուրջ համագործակցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, նաև վերաբերող մասով Ադրբեջանի հետ, նաև տեղում Արցախի Հանրապետության ՊԲ-ի և խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ նրանք տեղակայված են: Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, թե ՊԲ-ն ինչ խնդիր է իրականացնում, խաղաղապահ ուժերն ինչ խնդիրներ են իրականացնում, և բոլոր բաց տեղերը, ճեղքերը պետք է փակվեն»,-ասաց Օհանյանը:

Օհանյանը իրադրության պատասխանատուն համարեց իշխանությանը՝ ընդգծելով արագ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: «Արագ միջոցառումների ձեռնարկման ուղղությունները երկուսն են՝ ազգային երաշխիքները՝ անվտանգության մեր համակարգը, հայկական բանակը, բոլոր ուժային կառույցները, Արցախի ՊԲ-ն, և միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունը՝ հատկապես ՌԴ-ի հետ, որոնց խաղաղապահ ուժերն Արցախում են»,-նշեց պատգամավորը:

Նա շեշտեց, որ պետք է լուրջ աշխատանք տանել միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ, այսինքն` լուրջ աշխատանք տանել ՌԴ ղեկավարության և ՌԴ ԶՈՒ ղեկավարության հետ:

Հայերեն

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը