Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ակնկալում է, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին ՌԴ մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ կոնկրետ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր»,-ասաց Հովհաննիսյանը:

Բոլոր միջազգային գործընկերների, առաջին հերթին ՌԴ-ի հետ հարաբերություններում հայկական կողմն արձանագրում է, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: «Այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված՝ խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու՝ թե ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցերը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Հղում կատարելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարություններին՝ պատգամավորը նշեց՝ հայկական կողմը պատշաճ քննություն է ակնկալում խաղաղապահների գործողությունների, ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ՝ հավելելով, որ այդ քննությունը դեռևս ավարտին չի հասել: Գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում: «Ըստ էության, խնդիրը չի լուծվել: Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և բնավ չեն նպաստում այս պահի իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները, նաև սրանից առաջ, երբ լույսեր են գցում տների վրա, բարձրախոսներով բնակավայրը լքելու մասին տեքստեր հնչեցնում, հետապնդում են մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել, հոգեբանական ճնշման ենթարկել և շարունակել էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունը:

«Մենք էլ ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել իրավիճակը, ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը շարունակում է գնալ խաղաղության օրակարգով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բաժին անելիքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրականացնենք: Այո, աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք սրտի, այս պահին դժվարացնում են այս առաքելության իրականացումը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր նպատակներից հետ կանգնենք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր