Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է քննարկում, կատարում ծախսերի վերաբաշխումներ. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հիմա հակաճգնաժամային բազմաթիվ միջոցառումներ է քննարկում, դրանց իրականացման համար միջոցներ է հատկացնում և կատարում՝ ծախսերի վերաբաշխման որոշումներ կայացնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:

Պատգամավորը, անդրադառնալով նախարարի՝ 2022-ի բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում չանելու վերաբերյալ խոսքին, ասաց, որ պետությունը չի կարող անվերջ պետական պարտքն ավելացնել: Նա կարևորեց ճգնաժամերի ընթացքում ծախսերի վերանայում իրականացնելը: «Ես կարծում եմ, որ Ֆինանսների նախարարությունը պետք է հստակ ու կտրուկ միջոցներ ձեռնարկի, որովհետև այս ծանր ֆինանսական իրավիճակում մեր երկիրն իրեն ճոխություններ թույլ տալ չի կարող, մասնավորապես՝ կլինի պարգևավճարների առումով, գործուղումների կրճատումներով, թե գործուղումների մեկնող անձանց քանակի կրճատումներով»,-ասաց Ստամբուլյանը:

Անդրադառնալով Ստամբուլյանի՝ ծախսերը կրճատելու, մասնավորապես, պարգևավճարները կրճատելու վերաբերյալ արած դիտարկմանը՝ նախարարն ասաց. «Ներսում անկասկած որոշակի փոփոխություններ կլինեն: Կառավարությունը հակաճգնաժամային բազմաթիվ միջոցառումներ է քննարկում հիմա և դրանց իրականացման համար միջոցներ է հատկացնում և դա կատարում է ծախսերի վերաբաշխման որոշումներ կայացնելով, այդ թվում՝ ընթացիկ: Եթե գա այնպիսի պահ, որ պետք է վերանայվեն նաև պարգևավճարներին տրվող որոշակի գումարներ, որպեսզի որոշակի առաջնահերթ կարևոր ծախսեր կատարվեն, բնականաբար, կլինեն նաև այդ որոշումները»:

Անդրադառնալով գնաճին՝ նա հիշեցրեց, որ դա ԿԲ-ի անելիքն է: «Այս տեսանկյունից կառավարությունը կարող էր գնաճը զսպել, որ նվազեցներ իր ծախսերն ընդհանուր առմամբ, որպեսզի ավելի զսպողական քաղաքականության արդյունքում տնտեսական ակտիվությունը սեղմվեր և գները հետ գնային: Բայց մենք կարծում ենք, որ այդպիսի բան հիմա չենք անելու, թող ԿԲ-ն իր գործիքակազմով կառավարի գները»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ երբ տնտեսությունն արտաքին ուժերի պատճառով ճնշում է զգում իր վրա, լրացուցիչ ճնշում կառավարությունն իր կողմից չպետք է ավելացնի:

Հայերեն English Français Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով