Վերջին իրադարձություններից հետո անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը աշխարհում եւ տարածաշրջանում լարված է, եւ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու եւ հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով, այո, մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:

Ընդ որում, պետք է արագացնել նաեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի եւ Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ բացի ամբողջական հետքաշումից Հայաստանը հանդես է եկել նաեւ տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում է Ադրբեջանի արձագանքին.

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Վարչապետը տարակուսեց՝ վերջին մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ:

«Մենք այդպես էլ լավ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»,- ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին մի քանի անգամ ասել է, հիմա մանրամասնելու կարիք չի տեսնում:

Հայերեն العربية English Русский Türkçe

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել