Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իշխանության և ընդդիմության բախման հիմնական պատճառն է համարում Հայաստանի վաղվա օրվա մասին պատկերացումների հակադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում:

Պատգամավորը հիշեցրեց ընդդիմության նախաձեռնությունները, որոնք խորհրդարանական մեծամասնության կողմից մերժվել են: Մերժվել է ընդդիմության՝ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: «Մերժեցին՝ պատճառաբանելով, որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակ ունի, և անհրաժեշտություն չկա ևս մեկ մշտական հանձնաժողով ստեղծել Արցախի հարցով: Արդյունքում այդ միջխորհրդարանական հանձնաժողովը անցնող 8 ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարել»,-ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմության՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը ևս մերժվել է: Սաղաթելյանը հիշեցրեց՝ այն մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ տեքստի մեջ կան ներքաղաքական հարցերի հետ կապված գնահատումներ: Նա հիշեցրեց ընդդիմության ևս այլ նախաձեռնություններ, այդ թվում վերջին նախաձեռնություններից մեկը, որով առաջարկ էր արվում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնել, որը ևս մերժվել է:

«Եթե մենք նվազագույն աշխատավարձի, բազմազավակ ընտանիքների, նման սոցիալական և տնտեսական նախաձեռնություններով հանդես ենք եկել, և մերժել են, ինչ-որ կերպ կարող ենք հասկանալ, բայց, եթե խոսքը վերաբերում է մեր երկու հանրապետությունների անվտանգությանը, մեր կենսական անհրաժեշտության խնդիրներին, և սրանք են հետևողականորեն մերժվում իշխանության կողմից, արդեն ուրիշ բան է ենթադրում: Սա միայն իշխանություն-ընդդիմություն պայքար, կռիվ չէ»,-ասաց պատգամավորը:

Սաղաթելյանը կարծիք հայտնեց, թե իշխանությունը երկրի ապագան տեսնում է՝ զիջումներով, իսկ իրենք՝ ոչ: «Այսինքն՝ մեր հակադրության, կռվի բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է»,-նշեց Սաղաթելյանը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է