Քաղաքականություն

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ դեռ վաղաժամ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում