Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել. Արցախի ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

« Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը արվել է նաև խորհրդային տարիներին և Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից մշտապես վարվել է այնպիսի քաղաքականություն, որ հայերի կյանքը Արցախի տարածքում լինի ոչ այնքան նպաստավոր և ավելի նպաստավոր լինի, օրինակ` ադրբեջանական այս կամ այն քաղաքում, որ թողնեն ու հեռանան և այդ քաղաքներում փոքրամասնություն կազմեն, հնարավորինս լքեն Արցախի տարածքը: Այդպիսով, Արցախի տարածքը կբնակեցվի Ադրբեջանի տարբեր շրջաններից բերված ադրբեջանցիներով»,- ասաց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով`Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ կնքվեց հրադադարը, կարծես թե Արցախի անվտանգությունը և բնակիչների կյանքի իրավունքի ապահովումը սեփական ուժերով հնարավոր եղավ ապահովել, բայց դրանից հետո ավելի մեծ թափ ստացավ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը:

« Դա մտավ դպրոցներ, կոնկրետ ուղղորդված տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, ամեն գնով արվեց այնպես, որ Ադրբեջանում դաստիարակվի մի սերունդ, որը բառացիորեն ատում է և չի հանդուրժում հայ մարդուն, ընդ որում, հայ քրիստոնյա մարդուն, որովհետև երկու բաղադրիչները կան` և էթնիկ ատելությունը, և կրոնական»,- ընդգծեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ ատելությանն ականատես եղան, որովհետև ադրբեջանցիները ոչ միայն դաժանորեն սպանում և խոշտանգում էին հայ զինվորներին, այլ նաև պղծում էին հայկական քրիստոնեական ժառանգությունը:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ