Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են միայն, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանն ունի՞ դիրքորոշում, թե ինչպե՞ս է վարվելու, եթե ՀԱՊԿ գործընկերը՝ ՌԴ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները, ինչպես եղել է Ղազախստանի դեպքում:

«Կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք, առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»,-ասաց Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով հարցին, ասաց, որ այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում, հետևաբար նա չցանկացավ դիրքորոշում հայտնել գոյություն չունեցող օրակարգի մասին: «Եթե կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի, ըստ հիմնավորվածության, կարծում եմ՝ հարցը կքննարկվի»,-ասաց նա:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը