Մարտի 5-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 մարտ, 2022

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Մամուլի ակումբներ

13:00-ին

«Փաստարկ»

մամուլի ակումբի

հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Թեմա՝ սպառողական շուկայի գնային միտումները. որքանո՞վ են հիմնավոր համատարած թանկացումները, արդյոք կիրառվո՞ւմ են գների զսպման պետական գործիքներ:

Մշակույթ

16:00-ին

Ժամանակակից արվեստի թանգարանում

2022 թվականը թանգարանի համար հոբելյանական տարի է, նշվելու է երկու կարևորագույն իրադարձություն՝ թանգարանի հիմնադրման 50 և թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի 90-ամյա հոբելյանները: Ավանդույթի համաձայն, ամեն տարի մարտի 5-ին՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը, թանգարանը ներկայացնում է նոր անուն, որն այս տարի նկարիչ-դիզայներ Նաիրա Թումանյանն է, ով հանդես կգա իր զգալի հավաքածուից շուրջ 40 աշխատանքով: Միջոցառման բացման արարողությանը կներկայացվի ցուցահանդեսի պատկերագիրքը: Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի մշակույթի ոլորտի գործիչներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայերեն Русский