ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից բյուջե է վերականգնվել 15 մլրդ ՀՀ դրամ:

«Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Ասեմ, որ քննվում էր բազմադրվագ քրեական գործ: Կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ին վերաբերող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված պայմանագրերի հետ: Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք է առաջադրվել կոմբինատի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ նշանակվել է համալիր հարկային ստուգում, ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ և ընկերությանն առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտի դեմ ևս առարկություն չի ներկայացվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի համասեփականատեր է:

«Մենք այս ընթացքում տնօրենների խորհրդում նաև մեր ներկայացուցչին ենք նշանակել : Առաջիկայում մեկ, երկու տեղերում ևս նշանակումներ կիրականացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս