ՄՊՀ նախագահն անդրադարձել է ձվի շուկայում տիրող իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի հարցին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով հավկիթի շուկայում տիրող իրավիճակին, ասաց, որ ինքը ահազանգեր է ստացել: ««Շիրակ» թռչնաֆաբրիկան, իհարկե արտաքուստ շատ լավ բան է արել, իջեցրել է ձվի գինը, և հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները: Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավերն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորո՞ւմ է, երբ որ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-ասաց պատգամավորը:

Թովմասյանը հավելեց՝ «Աշտարակ» ընկերությունը դիմել է ՄՊՀ-ին այդ հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումնասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում»,-նշեց պատգամավորը:

Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան նույնիսկ մոտ էլ չէ 10 տոկոսի շեմին: «Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաև ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-ասաց Գևորգյանը:

Հայերեն

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին