Հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հանրահայտexhibbit.comհարթակում բացվելու է երկլեզու (հունարեն եւ անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Հունաստանում ՀՀ դեսպանության էջը։
«Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»,- ասվում է գրառման մեջ։