Քաղաքականություն

Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար. Էրդողան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար, քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Dailysabah-ը:

«Ինչպես գիտեք, ես արդեն ասել եմ, որ մենք նույն կերպ կարձագանքենք Հայաստանի կատարած դրական քայլերին։ Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար։ Սա օգտակար է համարում նաև Ադրբեջանի նախագահը: Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից»,-ասել է Էրդողանը:

«Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-հավելել է նա:

Ընդգծելով, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային համագործակցության հարթակին և համագործակցության միջոցով Հայաստանի հետ խնդիրները հաղթահարելուն՝ Էրդողանն ասել է. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նմանապես, տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարը կաջակցի և կսնուցի այս երկկողմ գործընթացները։ Բոլորը պետք է գործեն կառուցողական այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ բոլոր գործընթացները շարունակելու են իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Հայերեն العربية English Русский

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել