Քաղաքականություն

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է. Հայկ Մամիջանյան

2 րոպեի ընթերցում

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է. Հայկ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ստեղծագործականությունը միշտ ողջունվում է: Ադրբեջանն ունի ստեղծագործականության իր բրենդը, Ադրբեջանի կողմից խնդրի լուծման բրենդը դրա գոյությունն անտեսելն է: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, չկան ռազմագերիներ, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառում չի եղել, մշակութային ժառանգության ոչնչացում չկա և չի շարունակվում, չեն եղել ահաբեկիչներ Արցախում, ոչ մի զինված ուժեր չեն եղել և այս պահին չկան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Սա խնդրի լուծման շատ հետաքրքիր բրենդ է՝ անտեսել խնդիրները»,-ասաց Մամիջանյանը:

Նա շեշտեց՝ խնդիրները չտեսնելը, դրանք մերժելն ապագա չունի:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»,-շեշտեց պատգամավորը:

Նա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունից, ում նկատմամբ Ադրբեջանի բռնապետական իշխանությունը հետախուզում է հայտարարել, ասաց, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում