«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը որևէ ղեկավարում չի իրականացրել, հրամանատարական շտաբ է գործուղվել որպես Արցախի նախագահի խորհրդական, որևէ կարգադրություն չի տվել. այսպիսով Բաբայանը ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը լիովին անաչառ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբայանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

Սամվել Բաբայանը նախ հայտնեց, որ ինքը հանձնաժողովում ներգրավվել է որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, իր մասնակցության համար իրավական հիմքեր կան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց. «Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ բանակի մասին հարցնել»: Ի՞նչ ղեկավարումից եք խոսում»: Ես «բունկերում» եղել եմ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Կանգնել եմ, իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իր վերադասին»:

Անդրադառնալով հարցին, թե, հաշվի առնելով իր նախկինում տված գնահատականները որոշ մարդկանց քայլերին, որքանո՞վ է անաչառ իր ներկայությունը քննիչ հանձնաժողովում, Բաբայանը պատասխանեց. «Լրիվ անկեղծ անաչառ է լինելու»:

Անդրադառնալով հարցին՝ քննիչ հանձնաժողովը, որը ձևավորել է իշխանությունը, կարո՞ղ է արդար քննություն իրականացնել՝ նա ասաց, որ ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրել, թե մեղքն ումն է եղել: «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, թե գործող իշխանության մեղքը որքանո՞վ կա: Օրինակ՝ Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշող են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտել, թե ով է առաջարկել, որ այդ մարդկանց նշանակեն. պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը. առաջարկել են Բակո Սահակյանը և Տիգրան Աբրահամյանը, որը հիմա ասում է, որ ընդդիմադիր է »,-ասաց Բաբայանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա