Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Փետրվարի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: «Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում իրավիճակին, նախ և առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև անվտանգության ամուր իրավական երաշխիքների ապահովման ուղիների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունները:

Հայերեն English Français Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ