Ասիական ինդեքսներն աճել են- 10-02-22

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 27696.08 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 1962.61 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 3485.91 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 24924.35 կետ:

Հայերեն English Русский