Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 68 հազար դրամ ամսական նվազագույն ամսական աշխատավարձը երազանքի թիվը չէ, բայց պետք է հաշտվել որոշակի իրողությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ:

«Այդ իրողություններից մեկը նա է, որ մեր նախընտրական խոստման մեջ նշել ենք, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու ենք 85 հազար դրամ մինչև մեր ժամկետի ավարտը, բայց դա նվազագույնի մասին է խոսքը։ Բնականաբար, տնտեսական լավ ցուցանիշների առկայության պարագայում շատ ավելի արագ է աճելու նվազագույն աշխատավարձը»,- ասաց Պապոյանը։

Պատգամավորը առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի պետական բյուջեի համատեքստում։

«Բյուջեի քննարկման ընթացքում զուգահեռ կհասկանանք, թե ինչպիսի ֆինանսական միջոցներ ունենք, կարող է և շատ ավելին կամ քիչ կարողանանք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, քան նախագծում է նշված։ Կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ավելի ճիշտ է: Հաջորդը՝ սկզբից առաջարկում եք 100 հազար դրամ, հետո համաձայնվում եք իջեցնել 85-80 հազար դրամ։ Սա նշանակում է, որ թվային խորքային վերլուծություն չկա։ Եթե այդպես էր՝ առաջարկեիք 200 հազար դրամ բարձրացնել։ Շատ ավելի ճիշտ կլինի այս հարցի քննարկումը տեղափոխել բյուջեի հարցի համատեքստ, և, ըստ այդմ, շարժվենք առաջ»,- եզրափակեց Պապոյանը։

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին