Հայ օլիմպիականների ժամանակացույցը Պեկինում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. հայտնի է հայ մարզիկների ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել Պեկին կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով:

Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը, ի դեպ, նրա առաջին օլիմպիական խաղերն են:

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում:

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:

Հայերեն

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը