Քաղաքականություն

Հայաստանը և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր են կնքելու առաջիկայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր են կնքելու առաջիկայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:

Դեսպան Ջոն Գալագերի հետ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի փետրվարի 7-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում