Հայկական ապրանքները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» միջազգային ցուցահանդեսին
1 րոպեի ընթերցում
![Հայկական ապրանքները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» միջազգային ցուցահանդեսին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1074369.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին փետրվարի 7-9-ը աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov հարթակում:
Արման Խոջոյանն ու Արմեն Եգանյանը մասնակցելու են Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին: Ոլորտի հայ արտադրողների մասնակցությամբ հայկական արտադրանքը ցուցահանդեսին ներկայանալու է միասնական տաղավարով:
«ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսը անցկացվելու է փետրվարի 7-11-ը: Այն սննդի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։