Քաղաքականություն

Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը կուսակցությունում:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Մանուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցրեց, որ Արթուր Մանուկյանը կուսակցական է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընտրվելու դեպքում անկախ մարմնում այլևս չի կարող մնալ կուսակցական: Նա հետաքրքրվեց, թե Մանուկյանն ի՞նչ է անելու:

«Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից»,-ասաց Մանուկյանը:

Թեկնածուն նշեց՝ գուցե ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, իր համար անկեղծորեն շատ մեծ բան է նշանակում՝ վստահեցնելով, որ եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ:

Արթուր Մանուկյանի թեկնածությունը ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում