Գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Օրենքի նախագիծը վերաբերում է անկանխիկ գործառնությունների դաշտի ընդլայնմանը: Օրենքը հիմնականում դրույթներ է սահմանում, որով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար անկանխիկ գործառնությունները դառնան ավելի մատչելի, դրանք ավելի մասսայական կիրառվեն: «Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել՝ ծառայություններ և ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, և բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-ասաց Երիցյանը:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն ասաց. «Օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի: Այսինքն՝ քաղաքացին կանխիկով է վճարում, թե այլ վճարային միջոցներով, իր համար չպետք է գնի փոփոխություն լինի: Մնացածը միջնորդավճարներ են. դրվել է դրույթ, որ ԿԲ-ն կարող է սահմանել վերին և ներքին շեմ, մեթոդաբանություն, կարգ, կարգավորում մտցնել գների մեջ, որոնք հընթացս մենք կիրականացնենք»:

Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ և ավել տրամադրվող վարկերը: Հիմնական զեկուցող չառարկեց առաջարկներին:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նախագծին դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: «Եթե դու հաշվին ես փոխանցում գումարը, և իմ բանկոմատը չկա, այլ բանկոմատից օգտվելու դեպքում ես տուժում եմ»,-ասաց նա:

Քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը