Ղազախստանի նախագահը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին օպերատիվ աշխատանքի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Տոկաևը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին քաղաքական և մարտական եղբայրության համար:

Հայերեն العربية English Français Русский