Տնտեսություն

Հայաստանն ու Եգիպտոսը քայլեր են ձեռնարկում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա դեկտեմբերի 30-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը ճանաչողական այցով Հայաստանում են եգիպտական զբոսաշրջային 60 օպերատորներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Տուրզմի Հայկական ֆեդերացիան, Հայ-Եգիպտական Բիզնես Ասոցիացիան և Միջազգային Գործարար Կապերի Աջակցման Խորհուրդը 2022 թվականի հունվարի 5-ին կնքեցին համագործակցության հուշագիր։

Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ հուշագրի նպատակն էր ամրապնդել և նոր մակարդակի բարձրացնել զբոսաշրջության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը։

«Հուշագրի ստորագրումը մեզ կօգնի բիզնես կոնտակտներ հաստատել: Մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք Հայաստանում Եգիպտոսը որպես զբոսաշրջային երկիր լավ ներկայացնելու ուղղությամբ: Նրանք էլ, հուշագրով պայմանավորված, նույնն են անելու»,- նշեց Ապրեսյանը։

Եգիպտական զբոսաշրջային օպերատորները, Հայ-Եգիպտական Բիզնես Ասոցիացիայի, Միջազգային Գործարար Կապերի Աջակցման Խորհրդի և Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները հունվարի 4-ին հյուրընկալվել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեում։ Քննարկել են համագործակցության ակտիվացման հնարավորությունները, գործարար հանրությունը կարևորել է Եգիպտոսի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործընթացի դյուրացման անհրաժեշտությունը։

Միջազգային Գործարար Կապերի Աջակցման Խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը կարևոր համարեց արտագնա տուրիզմի զարգացումը։ Նշեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հեշտացնել Եգիպտոսի քաղաքացիների մուտքը Հայաստան։

«Եգիպտոսը այն բացառիկ մուսուլմանական երկիրն է, որտեղ տասը տոկոս քրիստոնյա արաբ է ապրում․ դա զգալի թիվ է։ Հայաստանը, որպես քրիստոնյա երկիր կարող է դիտարկվել ուխտագնացության բացառիկ վայր քրիստիոնյա արաբների համար»,- ընդգծեց Մանուկյանը։

Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանուկյանը վստահեցրեց, որ Եգիպտոսի քաղաքացիների համար Հայաստան այցելելու համար մուտքի վիզա ստանալու գործընթացի հեշտացման գործընթացը կկարգավորվի 2-3 ամսից:

Հայերեն Русский

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ