ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր առաջադրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության օրակարգով, տևեց գրեթե 1 րոպե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը ՔՊ խմբակցության կողմից: Նիստն ավարտվեց»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով կշարժվեն, մինչև ունենան առաջարկ ՔՊ խմբակցության կողմից՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Ներառյալ Քոչարյանը, նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի վերջին նիստերին «Հայաստան» խմբակցությունը որևէ մեկի թեկնածությունը չէր առաջադրել՝ պնդելով , որ իրենց թեկնածուին արդեն իսկ առաջադրել են և վերաառաջադրման պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է: Սակայն հանձնաժողովի նախորդ նիստում Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Ըստ Քոչարյանի՝ ՔՊ խմբակցությունը չէր ներկայացրել թեկնածուին, որպեսզի հնարավորություն տար «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի:

Հայերեն

Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով

Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters